|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Ադրբեջանական «Ենի Մուսավաթ» պարբերականն անդրադարձել է առաջիկայում երկրում անցկացվելիք նախագահական ընտրություններին:
Պարբերականը գրում է, որ նախագահի աթոռի համար պայքարող 10 թեկնածուներից ընդդիմադիր Ջամիլ Հասանլըն դատական գործ է հարուցել Ադրբեջանի Հանրային հեռուստաընկերության եւ ԿԸՀ-ի դեմ: Դատական գործը կուսումնասիրվի հոկտեմբերի 2-ին:
Ընդդիմադիր «Ազգային խորհրդի» անդամը պահանջում է իրեն վերադարձնեն վճարովի եթերաժամ գնելու իրավունքը, քանի որ հեռուստաընկերությունը մերժել էր: Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած բողոքը նույնպես չէր բավարարվել. տեղեկացնում է «Արմենպրեսը»: