|
Փոխարժեքներ
01 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանին նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ նշանակելուց հետո մինչ օրս այդ պաշտոնը թափուր է: «Հրապարակի» տեղեկություններով, կառավարությունում մտադիր չեն այս պաշտոնում որեւէ մեկին նշանակել, ու այս պահին քննարկումներ են ընթանում այն լուծարելու ուղղությամբ: Արամյանի տեղափոխվելուց հետո էլ ֆինանսների նախարարը դեռեւս չորս տեղակալ ունի, ուստի հինգերորդն ավելորդ է համարվում: Այս կադրային փոփոխությունը կառավարությունում մեկնաբանվում է որպես վարչապետի դիրքերի ամրապնդում նախագահականում, քանի որ այս փոխնախարարը Տիգրան Սարգսյանի կադրն է համարվում:
Շարունակությունը կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում: