|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի «Օսասունայի» հետ խաղից հետո (0:1) խոստովանել է, որ երկրպագուների պահվածքը դժվարություններ է ստեղծել իր թիմի համար:
Հիշեցնենք, որ մադրիդցիների հարձակման ժամանակ երկրպագուներն ավելորդ գնդակներ էին նետում խաղադաշտ:
«Իսպանիայում սովորական բան է, երբ խաղի ընթացքում գնդակներ են անհետանում, իսկ հետո դրանք նետվում են խաղադաշտ, ինչի պատճառով մրցավարը պետք է կանգնեցնի հանդիպումը: Երկրպագուների այդ հնարքները հոգեբանորեն ճնշում են թիմին: Ես խելագար չեմ, որպեսզի դրանով բացատրեմ մեր պարտությունը: Ֆուտբոլիստները մինչև վերջ ամեն հնարավոր բան արեցին հաղթանակի համար: Ես ոչ մի վատ բան չեմ կարող ասել իմ թիմի մասին»,- եզրափակել է Մոուրինիոն: