|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Այսօր Ավանի ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցավ բարեգործական ձեռնարկ Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի Բորուսիայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ:
«Tecbuy» և «Airpo-Tech» ընկերությունների սփյուռքահայ գործարարներ Տիգրան Տչաբլակյանը և Գրիգոր Ժաբուրյանը Հենրիխ Մխիթարյանին նվիրեցին իրենց հեղինակած «էրեբունի հավերժ» ոսկյա բացառիկ ինքնահոս գրիչը, որն արտադրվել է իտալական հնագույն գրիչների արտադրող Մոնտեգրապպա (Montegrappa) ընկերության կողմից:
Մխիթարյանն իր ստորագարությամբ գնդակներ նվիրեց «Հայկական Կարիտաս» ընկերության 30 շահառու երեխաների Գյումրիից, Վանաձորից, Արտաշատից, և Երևանից:
Հայ ֆուտբոլիստը նաև ստոևագրեց անվանական 2 մարզաշապիկների և 20 գնդակների վրա, որոնք հետագայում կդրվեն բարեգործական աճուրդի, որից գոյացած գումարը կտրամադրվի Հայաստանի մանկատների սաներին: