|
Փոխարժեքներ
24 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 450.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.8673 |
| GBP | ⚊ | £ 515.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սարդինիայում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հավատքի հարցում եղած դժվարություններն իրեն ավելի ամուր են դարձրել, թեեւ ինքը «Տարզանը չէ»:
Նա նաեւ նշել է, որ 60 տարի է անցել այն պահից, երբ ինքը հասկացել է, որ ցանկանում է հոգեւորական դառնալ: «Ես չեմ զղջում դրա համար, քանի որ յուրաքանչյուր դժվար պահի, յուրաքանչյուր մեղքի եւ թուլակամության ժամանակ ես նայում էի Հիսուսին եւ վստահում նրան: Նա հավատարիմ ուղեկից է»,- ասել է Ֆրանցիսկոսը: