|
Փոխարժեքներ
12 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի խոսքով` այսօր իրավապահ մարմինները ՀՀ քաղաքացիներին զրկում են իրավական դաշտում գործելու հնարավորությունից` նրանց տեղաոխելով վենդետայի դաշտ:
«Սուրեն Խաչատրյանը երկար տարիներ եղել է անպատժելի իր կատարած բոլոր բռնությունների համար, և այն, որ քրեական անցյալ և ներկա ունեցող այս մարդը մարզպետ է, սա արդեն մեծ խայտառակություն է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նա և հավելեց, որ ինքը տարբեր առիթներով զրուցել է բազմաթիվ սյունեցիների հետ, ովքեր պատմել են Խաչատրյանի «քաջագործությունների» մասին:
«Այս մարդկանց վկայությամբ` եղել են դեպքեր, երբ Սուրեն Խաչատրյանն ինքն է եկել, ծեծի ենթարկել այս կամ այն մարդուն, սակայն մարդիկ չեն դիմել իրավապահ մարմիններին` վախենալով ավելի մեծ հաշվեհարդարից»,- ասաց Իշխանյանը:
«Լրագրողներ առանց սահմանների» ՀԿ-ի ղեկավար Ժաննա Ալեքսանյանի խոսքով` զինդատախազությունն ինքնուրույն գործել չէր կարող, այսինքն` պարզ է, որ նախագահը տեղյակ է ամեն ինչից: «Եթե սա գործի ավարտն է, ուրեմն` սա Հայաստանի խայտառակությունն է»,- ասաց նա: