|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Պերուացի հնագետ Լուիս Խաիմե Կաստիյոն եւ երկրի մշակույթի փոխնախարարը հայտնել են, որ օգտագործում են նորագույն տեխնոլոգիաներ` հնավայրերը ավելի լավ ուսումնասիրելու համար: Ըստ նրանց, ավելի մանրամասն ուսումնասիրելու համար նրանք օգտագործում են փոքր անօդաչու սարքեր:
Բացի դա, նրանք նաեւ օգտագործում են փոքր թռչող ռոբոտներ: Կառավարությունը նախատեսում է ձեռք բերել մի քանի անօդաչու սարքեր եւս, որոնք համեմատաբար ավելի էժան կլինեն եւ հնարավորություն կընձեռեն ավելի շատ գանձեր պեղելու համար. տեղեկացնում է Reuters-ը: