|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Աղդամի շրջանում բացված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի և բոլոր ռազմական գործողությունների վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնն աշխատանքի նպատակով կօգտագործի անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ ՌԴ պաշտպանության նախարարությանը հղումով:
«Կենտրոնը կհավաքի, կկազմի և կստուգի տեղեկատվությունը հրադադարի ռեժիմի պահպանման և կողմերի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունները խախտող գործողությունների մասին: Վերահսկողությունը կիրականացվի անօդաչու թռչող սարքերի օգտագործման, ինչպես այլ աղբյուրներից ստացված տվյալների գնահատման միջոցով», - ասվում է գերատեսչության կողմից տարածված հաղորդագրությունում: