|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Twitter-ի ի հայտ գալը յուրատեսակ հեղափոխություն էր, երբ 2006-ին Ջեկ Դորսին այն ներկայացրեց աշխարհին: Սակայն գիտնականները «թվիթերանման» հաղորդակցության փաստ են հայտնաբերել` 19-րդ դարով թվագրվող. տեղեկացնում է Russia Today-ը:
Կորնելի համալսարանի պրոֆեսոր Լի Համֆրիսի կարծիքով` 2 դար առաջ ապրած մարդկանց անձնական օրագրերի ձեւաչափը շատ փոքր էր` մոտ 5-7 սմ: Այդ պատճառով դրանցում գրվող նախադասությունները չափազանց կարճ էին` ներկայիս «թվիթների» նման:
Իր ուսանողների հետ պրոֆեսորն ուսումնասիրել է Twitter-ում ժամանակակից զինվորականների եւ ԱՄՆ Քաղաքացիական պատերազմի ժամանակների զինվորականների գրառումները: Առաջինները օգտվում են ինտերնետից, երկրորդներն իրենց հաղորդագրությունները փոխանցում էին դաշտային փոստով, սակայն երկու դեպքում էլ հաղորդագրությունները միատեսակ են` կարճ ու բովանդակալից: