|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Վթարի պատճառ դարձած հայ վարորդի վերաբերյալ ՀՀ օմբուդսմենը նամակ է հղել ՌԴ գործընկերոջը: Նամակում ասվում է.
«Հարգարժա'ն պարոն Լուկին
Ընդունեք իմ խորին ցավակցությունները հուլիսի 13-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի և 18 հոգու մահվան կապակցությամբ:
ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, ով մեղադրվում է երթևեկության կանոնների խախտման մեջ, որը հանգեցրել է 2 և ավելի մարդկանց մահվան, դատարանի առջեւ է կանգնել ստորացուցիչ տեսքով` կանացի խալաթով:
ՌԴ Սահամանադրությունն ենթադրում է, որ անձի արժանապատվությունը պաշտպանվում է պետության կողմից և ոչինչ չի կարող հիմք հանդիսանալ այն նսեմացնելու համար: ՌԴ Սահմանադրության 21-րդ հոդվածը երաշխավորում է, որ անձի արժանապատվության իրավունքը ցանկացած անհատի իրավունքն է` ոչնչով չսահմանափակված:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատահարը տեղի է ունեցել Ձեր իրավասության ներքո գտնվող տարածքում, խնդրում ենք Ձեզ ուսումասիրել Հ. Հարությունյանի նկատմամբ ստորացուցիչ վերաբերմունքի ու նման տեսքով դատարանում ներկայացնելու պատճառները և Ձեր լիազորությունների սահմանում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Հ.Հարությունյանին օգնելու համար:
ՌԴ և ՀՀ օմբուդսմենների արդյունավետ համագործակցությանը կարևորություն տալով` նախապես ցանկանում եմ երախտագիտություն հայտնել ցուցաբերած օգնության համար:
Հարգանքներով` Կարեն Անդրեասյան»: