|
Փոխարժեքներ
23 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.8175 |
| GBP | ⚊ | £ 512.43 |
| GEL | ⚊ | ₾ 141.31 |
Ամերիկացի փաստաբան Քրիս Սեւյեն Apple-ի դեմ դատական հայց է հարուցել: Նա մեղադրում է ընկերությանն այն բանում, որ իր i-դեւայսում կիրառելով Safari բրաուզերը, կարողացել է պոռնկագրական նյութեր դիտել եւ այնպիսի կախվածության մեջ է ընկել, որ նրանից հեռացել է կինը: Իսկ ամեն ինչ սկսվել է սովորակaն վրիպակից. սխալ հավաքելով Facebook բառը որոնողական տողում` նա հայտնաբերել է պոռնկագրական ռեսուրս. տեղեկացնում է Вести-ն:
Փաստաբանը վրդովված է այն բանից, որ Apple-ը փակում է բոլոր պոռնկագրական հավելվածները App Store-ում, սակայն փակում է աչքերն այն բանի վրա, որ բրաուզերով կարելի է նման բաներ դիտել:
Apple-ը դեռեւս չի մեկնաբանում փաստաբանի հայցը: