|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել են եկեղեցու ներսում հանդիպման, սակայն նա կրկին անտեսել է հավատացյալներին՝ հրաժարվելով ուղիղ եթերում շփվել ցուցարարների հետ: Դրա մասին հայտնել է Реалист լրատվական գործակալությունը:
«Արդյունքում, հայ համայնքը ստիպված է եղել տեսաուղերձ ձայնագրել եկեղեցու բակում՝ արտահայտելով իր բողոքը ՀՀ-ում Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականների նկատմամբ իրականացվող հալածանքների դեմ:
Համայնքը պահանջում է դադարեցնել Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականների քաղաքական հալածանքները և նրանց ազատ արձակել բանտից՝ բարերար Սամվել Կարապետյանի հետ միասին:
Քննադատները նշում են, որ վարչապետն անտեսում է Սփյուռքի լայն շրջանակին՝ նախընտրելով շփվել միայն նախապես հաստատված, կառավարությանը հավատարիմ անձանց հետ:
Այսօր Փաշինյաննը «իր» մարդկանց հանդիպման է հրավիրել Four Season հյուրանոցում և նախապես համաձայնեցրել է հարցերը:
Այս իրավիճակը, ըստ ցուցարարների, խորացնում է Հայաստանի ղեկավարության և հայկական սփյուռքի զգալի մասի միջև եղած պառակտումը»,- գրում է գործակալությունը։