|
Փոխարժեքներ
22 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Շուրջ մեկ տարի առաջ Yerkir.am-ը ահազանգել էր, թե ինչպես են օրը ցերեկով Երևանի Դավթաշեն վարչական շրջանի 10-րդ փողոցի վրա 3 բետոնե խոշոր ծաղկաման շարել և ապօրինի կերպով փակել տրանսպորտային երթևեկության համար: Մեր շարունակական գրավոր դիմումների արդյունքում փողոցը անընդհատ բացվում է քաղաքային իշխանության կողմից, իսկ օրինազանց բնակիչները՝ համառորեն փակում են։
Օրերս կրկին ստացանք Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի պատասխանն առ այն, որ Դավթաշեն վարչական շրջանի 10-րդ հ․ 3 հասցեին կից տարածքում տեղադրված ծաղկամաններն ապամոնտաժվել են։ Բերված լուսանկարներից, սակայն, պարզվում է, որ ծաղկամանները ոչ թե ապամոնտաժվել են, այլ մի փոքր կողքի քշվել։
Նույնիսկ «Յանդեքս» նավիգացիոն համակարգում այդ փողոցը կտրված է, և ավտոմեքենաների երթուղին չի անցնում այդ փողոցով, քանի որ այն միշտ փակ է ծաղկամաններով։ Եվ դա նրա համար, որ հանկարծ այդ թաղի որոշ անձանց անդորրը չխախտվի։
Ինչևէ։ Սպասենք այս տրագիկոմեդիայի հերթական արարին՝ Երևանի քաղաքային իշխանություն-բնակիչ մենամարտի 5-րդ ռաունդին։