|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) արձանագրում է զինված ընդհարումների շարունակումը Սիրիայի՝ Թուրքիային սահմանակից մի շարք շրջաններում: Նոյեմբերի 14-ին այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Մարկ Լոուքոքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Սիրիային նվիրված նիստում ելույթ ունենալիս. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ես շարունակում եմ ուշադրությամբ հետևել իրադարձությունների զարգացմանը Սիրիայի հյուսիս-արևելքում»,- ասել Է նա:
Լոուքոքի պնդմամբ՝ հոկտեմբերի 17-ին և 22-ին ձեռք բերված համաձայնություններից հետո բռնության մակարդակը նվազել Է: «Այնուամենայնիվ, մարտերը շարունակվում են սահմանամերձ գոտիներում, հիմնականում՝ Ռաս ալ Այնում և Թել Աբյադում»,- մանրամասնել է նա ու հավելել. «Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչությունը հաղորդումներ է ստացել, որ էսկալացիայի պահից 49 խաղաղ քաղաքացի է զոհվել ավիահարվածներից, ցամաքային հարվածներից, դիպուկահարի կրակից, ինչպես նաեւ զինված խմբավորումների գործողություններից»: