|
Փոխարժեքներ
24 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.84 |
| EUR | ⚊ | € 445.25 |
| RUB | ⚊ | ₽ 4.9333 |
| GBP | ⚊ | £ 509.74 |
| GEL | ⚊ | ₾ 141.25 |
Շուրջ մեկ տարի առաջ Yerkir.am-ը ահազանգել էր, թե ինչպես են օրը ցերեկով Երևանի Դավթաշեն վարչական շրջանի 10-րդ փողոցի վրա 3 բետոնե խոշոր ծաղկաման շարել և ապօրինի կերպով փակել տրանսպորտային երթևեկության համար: Մեր շարունակական գրավոր դիմումների արդյունքում փողոցը անընդհատ բացվում է քաղաքային իշխանության կողմից, իսկ օրինազանց բնակիչները՝ համառորեն փակում են։ Օրերս ֆիքսեցինք, որ փողոցը փակվել է 5-րդ անգամ և այժմ կրկին փակ է երթևեկության համար։ Լուսանկարները՝ կից։
Նույնիսկ «Յանդեքս» նավիգացիոն համակարգում այդ փողոցը կտրված է, և ավտոմեքենաների երթուղին չի անցնում այդ փողոցով, քանի որ այն միշտ փակ է ծաղկամաններով։ Եվ դա նրա համար, որ հանկարծ այդ թաղի որոշ անձանց անդորրը չխախտվի։ Արդյո՞ք դժվար է ամենուր անորակ ասֆալտ փռող քաղաքային իշխանության համար քաղաքի այս մի փողոցին ևս մի կտոր ասֆալտ հատկացնել ու վերականգնել քաղաքային դիմագիծը՝ թող դատի երևանցին։
Ինչևէ։ Կրկին հարցումով դիմել ենք քաղաքային իշխանությանը։ Սպասենք այս «Սանտա Բարբարա» սերիալի հերթական արարին։