|
Փոխարժեքներ
22 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.8175 |
| GBP | ⚊ | £ 512.43 |
| GEL | ⚊ | ₾ 141.31 |
NEWS.am-ը գրում է․ «Դոկտեմբերի 18–ին Էջմիածնի Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած ու Փաշինյանին հավատարմության երդում տված եպիսկոպոսների աջակիցների գրոհը եկեղեցու վրա առաջնորդողներից մեկը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի տեղակալ Վրեժ Դուրգարյանն է։ Դուրգարյանի հետ կապվել և մեկնաբանություն ստանալ այն մասին, թե ինչու է Հայաստանի գլխավոր մշակութային օջախի տնօրենի տեղակալը Մայր Տաճարի սյուներին բարձրացած քաղաքացիներին հորդորդում մտնել եկեղեցի և խոչընդոտել Վեհափառի մասնակցությամբ պատարագը, չստացվեց։ Վրեժ Դուրգարյանը հեռախոսազանգերին չի պատասխանում, աշխատավայրում էլ՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նրան գտնել չհաջողվեց՝ տեղում չէր։
NEWS.am-ը ուսումնասիրեց Վրեժ Դուրգարյանի ֆեյսբուքյան էջը. Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի տեղակալի սոցցանցերի էջում բացառապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի գրառումներն են, նրանց և տարբեր ՔՊ–ականների հետ լուսանկարներ։ Էջի հետնանկարն էլ՝ իր և Փաշինյանի համատեղ լուսանկարն է։
Հատկանշական է, որ Դուրգարյանը կիսվել է Փաշինյանի հատկապես այն գրառումներով, որտեղ վերջինը թիրախավորում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին։ Դուրգարյանի ֆավորիտների ցանկում է նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը. Դուրգարյանն իր էջում կիսվում է նրա լուսանկարներով, գրառումներով, հարցազրույցներով։
Հատկանշական է նաև, որ Վրեժ Դուրգարյանի 81-ամյա մայրը 2022 թվականին դարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։
Այն մասին, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի խոյակին մագլցած և քաղաքացիներին եկեղեցի մտնելու կոչ անողներից մեկը Վրեժ Դուրգարյանն է, երեկ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էր հայտնել։ Պատգամավորը տեղում հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել այն մասին, որ մի խումբ քաղաքացիներ փորձում էին ջարդել Մայր Տաճարի դուռը։
NEWS.am–ը դիմեց ՆԳՆ Ոստիկանություն՝ տեղեկանալու՝ Գառնիկ Դանիելյանի հաղորդմանը ընթացք տրվե՞լ է։ ՆԳՆ Ոստիկանությունից խնդրեցին գրավոր հարցում ուղարկել»։