|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ամերիկյան Apple կորպորացիան դատական հայց է ներկայացրել իսրայելական NSO Group ընկերության և դրա մայր ընկերության՝ Q Cyber Technologies-ի դեմ iPhone-ների և այլ գաջեթների տերերին լրտեսելու համար։ Հայտարարությունը հրապարակվել է Կուպերտինոյում գործող ընկերության կայքում:
Հայցը ներկայացվել է պետպատվերով ստեղծված լրտեսող ծրագրերի տարածումը դադարեցնելու նպատակով։ Տեխնոլոգիական հսկան նաև պարզաբանել է, որ գործի փաստաթղթերը նոր տեղեկություններ են տալիս այն մասին, թե ինչպես է NSO Group-ը սարքերը վարակել Pegasus լրտեսող ծրագրերով։
Apple-ը խնդրում է դատարանին՝ արգելել NSO Group-ին՝ կիրառել Apple-ի ծրագրերը, ծառայությունները և սարքերը: Բացի դրանից՝ Կուպերտինոյում գտնվող ընկերությունը փոխհատուցում է պահանջում ԱՄՆ դաշնային և նահանգային օրենքների խախտման համար:
«NSO Group-ի նման կազմակերպությունները, որոնք հովանավորվում են պետության կողմից, միլիոնավոր դոլարներ են ներդնում բարդ լրտեսական տեխնոլոգիաների զարգացման համար՝ ըստ էության պատասխանատվության չկրելով իրենց գործունեության համար: Այս պրակտիկան պետք է փոխվի», - ասում է Քրեյգ Ֆեդերիգին՝ Apple-ի ծրագրային ապահովման մշակման ավագ փոխնախագահը: