կարևոր
607 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-22 14:06
Հասարակություն

ՀԷՑ-ը խլելու վերաբերյալ օրենքի սահմանադրականության հարցը ՍԴ-ում կքննարկվի փետրվարին 3-ին

ՀԷՑ-ը խլելու վերաբերյալ օրենքի սահմանադրականության հարցը ՍԴ-ում կքննարկվի փետրվարին 3-ին

ՀԷՑ-ը խլելու վերաբերյալ իշխանությունների ընդունած օրենքի սահմանադրականության հարցը ՍԴ-ում կքննարկվի փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին։ Այս մասին տեղեկանում ենք ՍԴ աշխատակարգային որոշումից։

Գործի քննությունը  գրավոր ընթացակարգով նախատեսված էր դեկտեմբերին, սակայն լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ որոշում էր կայացվել դատաքննությունը հետաձգելու և  փետրվարի 3-ին նշանակելու մասին։

Հիշեցնենք, որ «Տաշիր» գրուպի սեփականատեր, բարերար Սամվել Կարապետյանի՝ ի պաշտպանություն ՀԱՍԵ արված հայտարարություններին հաջորդել են իշխանությունների կողմից ՀԷՑ-ը խլելու օպերացիան՝ զուգորդված նաև գործադիրի ղեկավարի հայտարարություններով։  Ընդ որում, գործարարի պաշտպանությունը եկեղեցուն իրավապահները «գնահատել» են որպես «իշխանության յուրացման կոչ» և կալանավորել նրան։ ՔՊ-ն ընդամենը երկու շաբաթվա ընթացքում մշակել է օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որը հնարավորություն է տալիս գործադիրին վերցնել ՀԷՑ-ի կառավարումը:

Ընդդիմադիր երկու խմբակցությունները դիմում են ներկայացրել ՍԴ՝ պահանջելով իշխանությունների կողմից ընդունված օրենքը ճանաչել Սահմանադրությանը հակասող։