|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի շինբարեկարգման ծրագրին զուգահեռ ընթանում են նախորդ տարիներին հիմնանորոգված փողոցներում ի հայտ եկած թերությունների վերացման աշխատանքները:
Կապալառու կազմակերպությունների կողմից թերությունների վերացումը, ընդ որում՝ սեփական միջոցներով, նաև պայմանագրային հնգամյա պարտավորություն է: Այդուհանդերձ, մայրաքաղաքի փողոցներում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնող բոլոր ընկերությունները ծանուցված են հնարավոր թերությունները ժամանակին վերացնելու պահանջի մասին: Ըստ այդմ, աշխատանքներ են ծավալվել մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչարի փողոցում, որը հիմնանորոգվել էր 2012 թվականին «Սահակյանշին» ՍՊԸ-ի կողմից: Նույն շինարարական կազմակերպությունն էլ վերացրել է թերությունները: Ասֆալտի ծածկույթի վրա հայտնաբերված մանր ճաքերը գոյացել էին նաև հարակից անսարք դիտահորի պատճառով, որն էլ նստվածք էր առաջացրել`տվյալ հատվածում նպաստելով ճաքերի առաջացմանը: Մինչ ասֆալտի ոչ պիտանի շերտի հեռացումն ու ասֆալտապատումը, շինարարի կողմից նորով է փոխարինվել նաև հին դիտահորը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն