|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հունիսի 12-ին ամերիկյան Ֆլորիդա եւ Տեխաս նահանգներում երկու մահապատիժ է ի կատար ածվել. տեղեկացնում է Associated Press-ը: Երկուսն էլ իրականացվել են մահացու ներարկման միջոցով:
Ֆլորիդայում մահապատժի է ենթարկվել 58-ամյա Ուիլյամ վան Պոյկը` 1987-ին բանտապահի սպանության համար: Բանտում եղած տարիներին վան Պոյկը երեք գիրք է գրել, սեփական բլոգ է ունեցել:
Տեխասում մահապատժի է ենթարկվել Էլրոյ Չեստերը` 1998-ին 5 մարդու սպանության համար: Դատարանը նրան նաեւ մեղավոր էր ճանաչել 3 բռնաբարության եւ 25 կողոպուտի մեջ:
Տեխասը մահապատիժների թվով ամերիկյան նահանգների առաջատարն է: Ֆլորիդան չորրոդ տեղում է` Վիրջինիայից եւ Օկլահոմայից հետո: Ի դեպ, ԱՄՆ-ը Հարավային եւ Հյուսիսային Ամերիկաներում միակ երկիրն է, որտեղ մահապատիժը դեռեւս չի վերացվել: 2012-ին ԱՄՆ-ում 43 մահապատիժ է ի կատար ածվել: