|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ալ Շաբաբ» ահաբեկչական խմբավորման սոմալեցի գրոհայինները մահապատժի են ենթարկել ֆրանսիացի պատանդ Դենի Ալեքսին, որը նրանց մոտ էր 2009 թվականից: Այդ մասին ահաբեկիչները հայտնել են Tweeter-ում:
Ըստ նրանց` ֆրանսիական հետախուզության գործակալը սպանվել է հունվարի 16-ի երեկոյան: Այդ տեղեկությունը նրանք հաստատել են նաեւ France-Presse գործակալության հետ հեռախոսազրույցում` խոստանալով ավելի ուշ տեսանյութ տրամադրել:
Մինչդեռ Փարիզը պնդում էր, որ Ալեքսը զոհվել է նրա ազատմանն ուղղված անհաջող ռազմական գործողության ժամանակ` հունվարի 12-ին:
Ալեքսն իր գործընկերոջ հետ 2009-ին գերի էր ընկել ահաբեկիչներին: Գործընկերոջը հաջողվել էր փախչել, իսկ Ալեքսը դարձել էր «Ալ Շաբաբի» շանտաժների առարկան: