|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Լիբիայի Անցումային ազգային խորհուրդը որոշել է Մուամար Կադաֆիի ճակատագիրը. եթե նրան հաջողվի բռնել, բռնապետին կդատեն բաց դատավարությամբ, ապա` կգնդակահարեն: Այդ մասին բրիտանական Times թերթին հայտնել է Անցումային ազգային խորհրդի արդարադատության նախարար Մուհամեդ ալ Ալագին: Ըստ նրա` նույն ճակատագրին կարժանանան նաեւ Կադաֆիի որդիները:
Երեկ Ալժիրի ԱԳՆ-ն հաստատել էր լուրերը, որ Կադաֆիի կինը` Սոֆյան, դուստրը` Այիշան, եւ Մուհամեդ ու Հաննիբալ որդիները` երեխաների ուղեկցությամբ, գտնվում են Ալժիրի տարածքում: ԱԱԽ-ն պահանջելու է ոչ նրանց հանձնեն Լիբիային, բացի այդ`Ալժիրի կողմից նրանց ապաստան տալու քայլը դիտարկվում է որպես ագրեսիա: Սակայն այսօր հայտնի է դարձել, որ Կադաֆիի ընտանիքի անդամները հեռացել են Ալժիրից անհայտ ուղղությամբ: