|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Լիբիայի առաջնորդ Մուամար Կադաֆին վայրէջք է կատարել Լուսնին. երեկ տեղեկացրել է շվեյցարական 20 Minuten թերթը: Թերթի կայքի գլխավոր էջում Կադաֆիի սկաֆանդրով լուսանկարն է:
Այդպես է թերթը իր ընթերցողների ուշադրությունը հրավիրում անորսալի դարձած Կադաֆիի վերաբերյալ ծաղրանկարների մրցույթին: 20 Minuten-ն առաջարկել է ընթերցողներին պատկերացնել, թե որտեղ կարող է թաքնված լինել գնդապետը, կամ ինչպես կարող էր զգեստափոխվել, որ իրեն չբռնեն:
Ոգեւորված շվեյցարացիներն արդեն տարբերակներ են առաջարկում. կարող էր Բարաք Օբամա, Անգելա Մերկել, Լեդի Գագա ձեւանալ, կամ` թռչել Լուսին, հայտնվել Նեւադայի անապատում` «Սարսափ եւ ատելություն Լաս Վեգասում» ֆիլմի հերոսի կերպարով: