|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հունաստանը կմասնակցի Լուսնի յուրացման ծրագրին և Միջազգային լուսնակայանի ստեղծմանն ու Լուսին կուղարկի ռոբոտ-լուսնագնաց արբանյակ: Այս մասին տեղեկանում ենք Հունաստանի ենթակառուցվածքների, տրանսպորտի և կապի նախարարության պաշտոնական կայքէջից:
Հունաստանի տիեզերական կազմակերպությունը (ELDO) և NASA-ն երկուշաբթի համագործակցության հուշագիր են ստորագրել, որի համաձայն` նախատեսվում է երկու կազմակերպությունների փոխհամագործակցություն Լուսնի և տիեզերքի այլ ոլորտների հետազոտման շրջանակում։
ELDO-ի մասնակցությունը NASA-ի ծրագրին նախատեսում է 2022-ին Լուսին ուղարկել հունական առաջին ռոբոտը՝ դրա տարածքի յուրացման և տվյալների ստացման համար, որոնք կպատկանեն Հունաստանին և կօգտագործվեն հունական համալսարանների և հետազոտողների կողմից: Հունաստանի մասնակցությունը ծրագրին կկրի «Հելլադան` Լուսնին» (Hellas to the Moon) անվանումը:
![]()