|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մուամար Կադաֆիին հուղարկավորել են այսօր արշալույսին: Գերեզմանի վայրը գաղտնի է պահվում. տեղեկացնում է Al Jazeera-ն` վկայակոչելով Լիբիայի Ազգային անցումային խորհրդի աղբյուր:
Երեկ ԱԱԽ ներկայացուցիչները խոստացել էին, որ արարողությանը ներկա կլինի մահմեդական հոգեւորական: Կադաֆիի հետ հուղարկավորելու էին նաեւ նրա Մուաթասիմ որդուն:
Իսկ գերեզմանի վայրը գաղտնի է պահվելու, որպեսզի Լիբիայի գահընկեց արված առաջնորդի կողմնակիցներն այն ուխտագնացությունների վայր չդարձնեն: