|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ֆրանսիայում «հուղարկավորել են» դերասան Ժերար Դեպարդիեին: Les Inrockuptibles հրատարակությունը, որն ավելի հայտնի է որպես Les Inrocks, լույս է տեսել սեւ-սպիտակ շապիկով` դերասանի լուսանկարով եւ «1948-2013. սա Դեպարդիեն էր» գրությամբ. տեղեկացնում է mignews.com-ը:
Շապիկի լուսանկարը տեղադրված է պարբերականի կայքում, սակայն Դեպարդիեի մասին հոդվածն անհասանելի է: Շնորհիվ Le Figaro թերթի, որը մեջբերում է Les Inrocks-ի գլխավոր խմբագրի սյունակը, կարող ենք իմանալ Դեպարդիեի նկատմամբ նման վերաբերմունքի պատճառը. «Les Inrocks-ը սիրում է Դեպարդիեին` դերասանի, հանճարի: Մենք սիրում են Ժեժեին: Որոշել ենք ասել նրան այդ մասին` չնայած նա մեզ տխրեցրեց այն փոփոխություններով, որոնք նրա հետ տեղի ունեցան: Բացի այդ` մշտապես ավելի ճիշտ է հիշել լավ... Իսկ սուգ պահելն օգնում է»: