|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայտնի ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն չի բացառում Ռուսաստանում բնակություն հաստատելու հնարավորությունը: Դերասանը հայտարարել է, որ հնարավոր է մշտապես տեղափոխվի Բելգիա, Չեռնոգորիա կամ Ռուսաստան. գրում է Monde թերթը:
Դեպարդիեն հարազատների շրջապատում կատակել է, թե Բելգիայում նա տուն ունի, Չեռնոգորիայում` բիզնես, ընկերներ, իսկ Պուտինը իրեն անձնագիր է ուղարկել:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում դերասանը հարկայինի հետ խնդիրներ ունի, իսկ օրեր առաջ հրաժարվել է Ֆրանսիայի քաղաքացիությունից: