|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Հրապարակ»-ի տեղեկություններով` առաջիկայում կառավարությունը, նոր փոխվարչապետների ինստիտուտի ներդրմանը զուգահեռ, ձեռնամուխ է լինելու կառուցվածքային-կազմակերպչական նոր փոփոխությունների: Մայիսի 20-ին մեկնարկող ԱԺ քառօրյային իր ծրագիրը ներկայացնելուց, հաստատելուց հետո սկսվելու է ստուգող գերատեսչությունների՝ տեսչություների կրճատման' օպտիմալացման գործընթացը: Դրանց քանակը կկրճատվի, և մոտ 2 տասնյակից կմնա 8-ը:
Նախատեսվում է վերացնել գերատեսչական մի շարք, այդ թվում քաղաքաշինական, բնապահպանական տեսչությունները, որից հետո կառավարությունը ձեռնամուխ կլինի իրեն առընթեր մարմինների փոփոխությանը: Իսկ դրանք 6-ն են' պետեկամուտների կոմիտեն, ոստիկանությունը, ազգային անվտանգության, պետգույքի կառավարման, ավիացիայի, միջուկային անվտանգության կոմիտեները: