|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Դպրոցների օպտիմալացումն իրական օպտիմալացում է, ոչ թե միտված է կրճատումներ անելուն. ԱԺ նիստում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը` պատասխանելով «Ելք» խմբակցության անդամ Արարատ Միրզոյանի դիտրակմանը, թե կրթության ոլորտում մի շարք փոփոխություններ են նախատեսվում, որոնք հստակ չէ` ինչ խնդիր են լուծելու: Վարչապետը նշեց նաև, որ շատերն ասում են, թե դպրոցների օպտիմալացումը զուտ կրճատումներն են, բայց դա այդպես չէ:
«Իրականում շատ են դպրոցները, որտեղ աշակերտների թիվը հասնում է 40-ի կամ անգամ դրանից էլ քիչ: Փոփոխություններն աշակերտին անտրամաբանական վիճակի մեջ չեն գցելու: Մենք ունենք վիճակագրություն, որ մեկ աշակերտին ընկնում է 15-20 քմ տարածք` ոչ բարվոք, ոչ լավ, իսկ եվրոպական փորձը ցույց է տալիս, որ լավագույն դեպքում 7-10 քմ է, այսինքն` պատկերացնում եք, չէ՞, թե որքան ավելորդ ծախս ենք անում»,- ասաց վարչապետը: