|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր կառավարության նիստից հետո ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը լրագրողների հետ ճեպազրույցում խոսեց դպրոցների խոշորացման մասին:
«Ես չէի օգտագործի օպտիմալացում բառը, որովհետև խոսքը վերաբերում է դպրոցների զարգացման համալիր ծրագրին, որի արդյունքում մենք կփորձենք վերաբեռնավորել դպրոցները: Կփորձենք ինչ-որ ձևով լուծում գտնենք քաղաքի գերբեռնված ու թերբեռնված դպրոցների համար»,- ասաց նախարարը` հավելելով, որ այն անհանսգտությունը, որը կա այս հարցի հետ կապված ուսուցիչների ու աշակերտների շրջանում, հիմքեր չունի:Ըստ նախարարի, առաջին փուլում միավորվելու են Երևանում գտնվող 3-4 դպրոցներ:
Ինչ վերաբերում է գործընթացին հետևող մտահոգություններին, այն է` ուսուցիչների կրճատման հարցին, Լևոն Մկրտչյանը նշեց, որ ֆինանսավորման նոր բանաձև են ներդնելու, այսինքն կներդրվի ուսուցիչների բազային աշխատավարձ: Նախարարը ընդգծեց` մասսայակն կրճատումներ չեն լինելու: