կարևոր
2728 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-13 10:38
Հասարակություն

Կառավարությունում հերթական արհեստական, չհիմնավորված «գաղափարն» են մոգոնել, որը մեծ հակազդեցություն է առաջացնելու. «Փաստ»

Կառավարությունում հերթական արհեստական, չհիմնավորված «գաղափարն» են մոգոնել, որը մեծ հակազդեցություն է առաջացնելու. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Սեպտեմբերի 1-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե մտադիր են «գնալ բուհերի խոշորացման և որոշ գիտահետազոտական ինստիտուտների հետ ինտեգրման ճանապարհով, այնպես, որ ունենանք առավելագույնը 8 կոնսոլիդացված պետական բուհ»: Եվ ահա, երեկ առավոտյան մենք տեղեկություններ էինք ստանում, որ բավականին լուրջ բունտ է հասունանում մի քանի բուհերում, մասնավորաբար Բրյուսովի անվան պետական համալսարանում և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում: Բանն այն է, որ, ըստ շրջանառվող տեղեկությունների, կառավարությունը, ի դեմս ԿԳՄՍ նախարարության, գաղտնի նախագիծ է շրջանառում, որով ցանկանում են բուհերի միավորման անվան տակ, որպես առանձին միավոր, փաստացի փակել այս կրթօջախները, ինչի մասին հայտարարեց նաև ԲՊՀ ռեկտորը:

Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները դասադուլ հայտարարեցին՝ իրենց դժգոհությունը հայտնելով մոտ 87ամյա ավանդույթներ ունեցող բուհը փակելու դեմ, ինչպես նաև կազմակերպեցին օնլայն ստորագրահավաք: Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, «փակվող» բուհերում առաջիկա օրերին սպասվում են բողոքի զանգվածային ակցիաներ: Երեկ մեզ հետ զրույցում ոլորտի փորձագետները նշում էին, որ փաստորեն ծառայողական մեքենաներն ու ներկայացուցչական ծախսերը կրճատելու խոստումներով իշխանության եկածները օպտիմալացնում են կրթական համակարգը՝ ընդ որում, որևէ հիմնավորում չներկայացնելով, թե բուհերի միավորումով կրթության որակի տեսակետից ինչ արդյունք են ակնկալում:

Ըստ մասնագետների, կառավարությունում հերթական արհեստական, չհիմնավորված անհեթեթությունն են մոգոնել, որը լուրջ խնդիրներ է առաջ բերելու: Ավելին, երկարամյա դասախոսներից մեկը մեզ հետ զրույցում կառավարության այս որոշումը գնահատեց «անթերի հիմարություն»: Շատ մասնագետներ վստահ են, որ այս իշխանություններն այսպիսով ամբողջովին կազմաքանդելու են կրթական համակարգը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում