|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներն անակնկալի եկան ԱԺ հասարակայնության և լրատվության հետ կապերի բաժնի պետ Արսեն Բաբայանի պահվածքից, ով անվտանգության աշխատակիցների հետ կանգնեցրեց տասնյակ լրագրողների ու օպերատորների ԱԺ մուտքի մոտ, որտեղից ԱԺ էին մտնում վարչապետը և նախարարները:
Նա հայտարարեց, որ այսուհետ չի թույլատրվելու լրագրողներին ու օպերատորներին, որ նրանք մոտենան ԱԺ մուտքին ու հարցազրույցներ վերցնեն կառավարության ներկայացուցիչներից, որովհետև լրագրողները սպառնում են այդ պաշտոնյաների անվտանգությանը: Արսեն Բաբայանը օրինակ բերեց 1999 թվականը, երբ լրագրողը մտավ ԱԺ ու գնդակահարեց պատգամավորներին:
Լրագրողների բոլոր առարկություններն ու հիմնավորումները կտրուկ մերժում ստացան: Արսեն Բաբայանը նաև հայտարարեց, որ եթե լրագրողները դժգոհություն ունեն, թող բողոք գրեն համապատասխան մարմիններին: