Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2013-05-05 21:43
Հասարակություն

Այս ընտրությունները նաեւ գունավոր էին

Այս ընտրությունները նաեւ գունավոր էին

Արդեն գրել էինք, որ ընտրակաշառքի հետ նաեւ բաժանել են գունավոր գրիչներ: ԿԸՀ-ն էլ իր հերթին հաստատել էր, որ քաղաքացին իրավունք ունի ընտրելու իր գրիչով: Եվ ահա արդեն հաշվարկման փուլի առաջին արձագանքները: Մեխանիզմն աշխատել է անխափան: Այս ընտրություններից հետո չի բացառվում , որ ԱԺ-ն Ընտրական օրենսգրքում կատարի փոփոխություններ եւ, արգելելով տարբեր գույնի գրիչներով քվեարկությունը, մոտեցնի օրենքը, այսպես ասած, եվրոպական ստանդարտին: Իսկ մինչ այդ` այս ընտրություններն արդեն կարելի է որակել «գունավոր»:

 

Փաստորեն, այս անգամ էլ ծիածանի գույները օգնեցին հանրապետականներին:

 

 

Լուսանկարը Արեգ Գեւորգյանի