|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կենտրոն համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Երեւանի ավագանու ՀՀԿ համամասնական ցուցակի 10-րդ հորիզոնականը զբաղեցնող Լեւոն Իգիթյանը հայտարարեց, որ հպարտ է, որ այս թաղի բնակիչ է:
Նա հայտարարեց, որ առանց երեւանցիներին հարցնելու Երեւանը դարձրել են քաղաքական վարժությունների դաշտ, սեր են խոստովանում երեւանցիներին` մոռանալով մի պարզ բան, որ երեւանցին էլ պետք է սեր ցուցաբերի: Իգիթյանի կարծիքով` արհեսատականորեն ստեղծված քաղաքական փոթորիկները արդյունավետ չեն եւ ոչ մի արդյունք չեն տալիս: Նա հայտարարեց, որ շատ երջանիկ է, որ ընդգրկվել է ավագանիում:
«Մտա էդ ծանր գործի մեջ եւ նոր հասկացա, թե այս 25 տարվա ընթացքում ճառեր ասողներն ինչքան գործ են կուտակել, գործը թողած ճառեր են ասել: Քարեր շաղ տալուն վերջ տանք»,- հայտարարեց Իգիթյանը:
Իր ելույթում գործող քաղաքապետ, ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանն էլ հայտարարեց, որ այս ընթացքում փորձել են երեւանցիների մատի փուշը հանել, նրանց դարդ ու ցավով ապրել: