|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Համբուրգի կենտրոնում ջրիմուռներից տուն է վեր հառնել: «Կանաչ տան» կառուցման վրա ծախսվել է 5 մլն եվրո, սակայն ոչ գեղեցկության համար. այդ եզակի նախագիծում Էլբա գետում աճող ջրիմուռներով հարյուրից ավելի ակվարիումները ծառայում են ոչ միայն որպես պատեր, այլեւ որպես տաքացուցիչներ. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
«Այդ միկրոջրիմուռներն աճում են 10 անգամ արագ, քան ցամաքային բույսերը: Մենք դրանցից կենսազանգված ենք ստանում, դրանից էլ ` ջերմություն: Ցանկանում ենք պարզել, թե ինչպես կարելի է լույսի էներգիան կիրառել այլ տեսակի էներգիա ստանալու համար»,- ասել են նախագծողները:
Կառույցի հիմնական խնդիրը թանկությունն է, սակայն «կանաչ» տեխնոլոգիաները ենթադրում են նման համակարգերի ինքնավարություն. հարկ չի լինի վճարել ջեռուցման, գազի ու լույսի համար:
Շուտով բնապահպանական այդ եզակի նախագիծը կներկայացվի Համբուրգի շինարարական ցուցահանդեսում: