|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` ապրիլի 24-ի ավանդական ուղերձը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի` այն որակելով «միակողմանի, աչառու եւ ոչ օբյեկտիվ». տեղեկացնում է Regnum գործակալությունը:
«Իր` ապրիլի 24-ի ուղերձում ԱՄՆ նախագահ Օբաման, ցավոք, դարձյալ ցուցաբերեց միակողմանի մոտեցում, որն արտացոլում է հայկական կողմի դիրքորոշումը թուրքերի եւ հայերի` ընդհանուր պատմության ցավոտ թեմայի շուրջ վեճի վերաբերյալ: Մենք այդ հայտարարությունը դիտարկում ենք որպես պատմական փաստերը խեղաթյուրող, ամեն տեսնակյունից խնդրահարույց եւ արտահայտում ենք մեր ափսոսանքն այդ կապակցությամբ»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի` ուղերձն արվել է ներքին քաղաքական նկատառումներով եւ վնասում է ոչ միայն թուրք-ամերիկյան հարաբերություններին, այլ նաեւ թուրքերի եւ հայերի միջեւ արդարացի որոշում գտնելուն:
«Անկարան սպասում է, որ Վաշինգտոնը, որպես Թուրքիայի կարեւոր գործընկեր, չի խորացնի այսուհետ խնդիրը, այլ դրա փոխարեն կառուցողականություն կցուցաբերի որոշում գտնելու հարցում, նաեւ հայկական կողմին, որը խուսափում է հարցի գիտական հետազոտությունից, կհամոզի ավելի իրատեսական եւ հաշտարար լինել»,- ասվում է հայտարարության մեջ: