|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
1999թ. առաջին անգամ տեղի ունեցավ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության կազմակերպած ջահերով երթը:
Առաջին տարիներին երթի մասնակիցների թիվը չէր գերազանցում 1000-ը, սակայն այս տարի նախատեսվում է, որ երթի մասնակիցների թիվը կհասնի 12 000-ի:
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ավանդական ջահերով երթը կմեկնարկի ապրիլի 23-ին` ժամը 18-ին, Արամ Խաչատրյանի արձանի մոտից: Մասնակիցները քայլերթով կշարժվեն մինչեւ Ծիծեռնակաբերդ։ Ի հիշատակ անմեղ զոհերի, քաղաքացիները մեկական մոմ կվառեն նաեւ իրենց պատուհանագոգերին: Ջահերով երթ տեղի կունենա նաեւ ՀՀ տարբեր քաղաքներում:
Ջահերով երթի եւ հսկման գիշերվա խորհրդի մասին yerkir.am-ը զրուցել է ՀՅԴ Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Արտակ Աղբալյանի հետ:
Մանրամասները` տեսանյութում: