|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ապրիլի 23-ին անցկացվեց ավանդական Ջահերով երթ, մետրո Իսանիի հարակից տարածքից դեպի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին Հայ Առաքելական եկեղեցու բակում գտնվող՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին նվիրված խաչքարի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի Հայ Համայնք կազմակերպությունը։
Երթին նաև մասնակցեց Սուրբ Էջմիածին եկեղեցու արժանապատիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը։ Երթի ընթացքում բաժանվեց տեղեկատվական թրուցիկներ Հայոց Ցեղասպանության մասին։ Խաչքարի առջև մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին և վերջում` եկեղեցում անցկացվեց անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաղաղական աղոթք։