Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Ապրիլի 23-ին Թբիլիսիում կայացավ ավանդական ջահերով երթը` նվիրված Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին: Երթն ավարտվեց Վրաստանում Թուրքիայի դեսպանատան առջև, որտեղ ակցիայի մասնակիցները իրենց բողոքը հայտնեցին Ցեղասպանության թուրքական ժխտողական քաղաքականության կապակցությամբ:
Միջոցառման նախաձեռնողն ու կազմակերպիչը «Վրաստանի Հայ Համայնք» հասարակական կազմակերպությունն է: Ջահերով երթին միացել են «Վրաստանի Հայկական համագործակցության կենտրոն», «Վրաստանի Հայ ուսանողների միություն», «Վրաստանի Հայ երիտասարդական միություն», «Վրաստանի Հայ պատանեկան միություն» հասարակական կազմակերպությունները, իսկ բողոքի ակցիային Թուրքիայի դեսպանատան առջև` նաև վիրահայ այլ կազմակերպություններ:
Միջոցառմանը մասնակցում էր շուրջ 100 մարդ: Հավաքի մասնակիցների հիմնական պահանջը Թուրքիայի իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության ժխտման դադարեցումն էր:
Հաջորդ օրը` ապրիլի 24-ին Վրաստանում Թուրքիայի դեսպանատան առջև տեղի ունեցավ բողոքի խաղաղ ցույց` Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով:
Ֆոտոռեպորտաժը դիտել այստեղ