|
Փոխարժեքներ
20 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.21 |
| EUR | ⚊ | € 444.85 |
| RUB | ⚊ | ₽ 4.8685 |
| GBP | ⚊ | £ 511.21 |
| GEL | ⚊ | ₾ 140.89 |
Որևէ հայ չի կարող դեմ լինել Հայրենիքի համար նահատակների հիշատակը հարգելու համար միասնական օր ունենանլու գաղափարին։ «Հայաստան» խմբակցությունը, սակայն, համաձայն չէ մեր նահատակների հիշատակի օրը հունվարի 27-ը սահմանելու հետ պարզ պատճառով։ Օրն անմիջապես նախորդում է Հայոց բանակի կազմավորման օրվան, իսկ վերջին տարիներին այդ օրը պետական միջոցառումների բացակայության պայմաններում նման մոտեցումը կարծես միտում ունի ստվերելու Բանակի օրը։ Այս մասին ասված է ՀՅԴ-ի տարածած հայտարարության մեջ:
«Նախագծի քննարկման արդյունքում մենք առաջարկել ենք տարբեր խորհրդանշական օրեր սահմանել մեր նահատակների հիշատակի հարգման համար, սակայն իշխանությունը, ինչպես միշտ, ականջալուր չի եղել որևէ առաջարկի և բացառապես քննարկել է հունվարի 27-ի տարբերակը, որին էլ մենք դեմ ենք արտահայտվել»: