|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ապրիլի 17-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի /ԿԽՄԿ/ առաքելության նորանշանակ ղեկավար Նիկոլաս Ֆլյորիին /Շվեյցարիա/:
Զրույցի ընթացքում Նիկոլաս Ֆլյորին ներկայացրել է առաքելության ծրագրերն առաջիկա շրջանի ծրագիրը: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ:
Կարեն Միրզոյանը շնորհակալություն է հայտնել հանդիպմանը ներկա` ԿԽՄԿ առաքելության նախկին ղեկավար Ռոման Պարամոնովին՝ ԼՂՀ-ում իր պաշտոնավարման շրջանում իրականացրած աշխատանքների համար և պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցություն ցուցաբերել հանրապետությունում Կարմիր Խաչի գործունեությանը: