|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 3-ին` ժամը 20.28-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում` «Էրեբունի» նախկին հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Չբացահայտված հանգամանքներում բախվել են «Միցուբիշի» մակնիշի 30 ԼN 211 և «Ֆոլկսվագեն» մակնիշի 30 ՏԼ 974 պետհամարանիշերով ավտոմեքենաները: Պարզվել է, որ ՃՏՊ-ն տեղի է ունեցել Շահումյան և Սպանդարյան փողոցների խաչմերուկում:
Հրշեջ-փրկարարները «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել տուժածներ` 1991 թ. ծնված Ա. Իվանյանին և 1992 թ. ծնված Լ. Նազարյանին, իսկ «Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայից` Ս. Մկրտչյանին, ովքեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Հրազդան քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները Ա. Իվանյանի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Լ. Նազարյանի և Ս. Մկրտչյանի առողջական վիճակը` միջին ծանրության: