|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
«Ժառանգություն» կուսակցությունում ցավով տեղեկացանք Պռոշյան ավանում կատարված սարսռեցնող ահաբեկչության մասին, որ ընդհատեց ազատամարտիկ, համայնքապետ Հրաչ Մուրադյանի կյանքը: Մեզանից հեռացավ մարդ, ով վայելում էր սեր և հարգանք, ով մասնակից ու հերոս էր Արցախյան ազատամարտի, ով ապրում և գործում էր ի շեն և բարօրություն հայրենի եզերքի:
Միայն երկրում առկա ամենաթողության և անպատժելիության մթնոլորտում կարող էր նման քստմնելի հանցագործություն կատարվել, երբ իր աշխատավայրի առջև իր աշխատակիցների հետ զրուցող համայնքապետը անշնչացած գետին տապալվի դավադիր ու հեռահար կրակոցից: Ում պատվերով և ում իրացմամբ է կատարվել հանցագործությունը՝ պատկան մարմինները պարտավոր են օր առաջ բացահայտել:
Խստորեն դատապարտելով կատարված ահաբեկչությունը պահանջում ենք հանցանքի շուտափույթ բացահայտում և սգո այս ժամին մեր վշտակցությունն ու կարեկցանքն ենք հայտնում Մուրադյանի հարազատներին, ընկերներին, կուսակիցներին:
«Ժառանգություն» կուսակցության վարչություն