կարևոր
2356 դիտում, 10 ամիս առաջ - 2023-06-09 19:18
Քաղաքական

«Ֆրանկոֆոնիան Արցախում» միությունը հայտարարություն է տարածել ի սատարումն Արցախի Հանրապետության

«Ֆրանկոֆոնիան Արցախում» միությունը հայտարարություն է տարածել ի սատարումն Արցախի Հանրապետության

«Ֆրանկոֆոնիան Արցախում» միությունն ընդունել է հայտարարություն ի սատարումն Արցախի Հանրապետության:

«Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարությունում նշվում է, որ Հայաստանի Հանրապետության նկատմամբ ներկայումս իրականացվող սպառնալից ճնշումների անորոշ համատեքստում միությունը 1991 թվականի սեպտեմբերի 2-ից ի վեր աջակցում է ազատ և անկախ Արցախի Հանրապետությանը։

««Ֆրանկոֆոնիան Արցախում» միությունը հորդորում է Ֆրանսիային ստանձնել իր պարտականությունները՝ օժանդակելով Ստեփանակերտի և Բաքվի կառավարությունների միջև ուղիղ բանակցություններին, այլ ոչ թե պասիվ կերպով աջակցել էթնիկ զտման գործընթացին: Միությունը կոչ է անում պաշտոնական Փարիզին միակողմանի պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ հանցավոր շրջափակման համար, որը նա իրականացնում է արդեն գրեթե վեց ամիս և որն Արդարադատության միջազգային դատարանը պահանջում է անհապաղ և անվերապահ դադարեցնել, ինչպես նաև օգտագործել իր նյութատեխնիկական և գործառնական միջոցներն Արցախն ապաշրջափակելու համար՝ համաձայն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված պաշտպանության պատասխանատվության սկզբունքի։

«Ֆրանկոֆոնիան Արցախում» միությունը նշում է, որ Արցախի շրջափակման հաստատումից ի վեր վերջինս անկարող է իրականացնել Արցախի մշակութային և սոցիալ-տնտեսական զարգացման աջակցությանն ուղղված իր ծրագրերը»,-ասված է հայտարարության մեջ։