|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Ապրիլի 3-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա վոկալ երաժշտության համերգ` նվիրված Սերգեյ Ռախմանինովի 140-ամյակին:
Համերգից առաջ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի դասախոս, «Գոհար» երգչախմբի անդամ Սոնա Զառաֆյանը հանդես կգա Ռախմանինովին նվիրված զեկուցումով: Կներկայացվի Ս. Ռախմանինովի կյանքն ու ստեղծագործությունը, նրա արվեստի ոճային առանձնահատկությունները, Ռախմանինովի արվեստը` ռուս և համաշխարհային երաժտության պատմության համատեքստում:
Համերգային ծրագրով հանդես կգան Արևիկ Գրիգորյանը /սոպրանո/ եւ Արփինե Խլղաթյանը /դաշնամուր/: Համերգի կազմակերպիչ, պրոդյուսեր` Վիգեն Թանաշյան: