|
Փոխարժեքներ
27 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ադրբեջանում ակտիվիստները նոր ցույց են նախատեսում անցկացնել` ի պաշտպանություն երիտասարդության. հայտնում է Contact.az-ը:
Այդ կապակցությամբ սոցիալական կայքերում հատուկ խումբ է ստեղծվել` «Ձեռքերդ հեռու երիտասարդությունից» անվամբ, որի հիմնադիրն է «Ազադլըգ» թերթի գլխավոր խմբագիր Հանիմաթ Զահիդը:
Ըստ նրա` Ադրբեջանի բռնապետական ռեժիմն անխնա պայքար է սկսել քաղաքականապես ակտիվ երիտասարդության դեմ, և միակ փրկությունը մարդկանց համախմբումն է հերթական բողոքի ակցիայի ժամանակ` ապրիլի 12-ին: