|
Փոխարժեքներ
21 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՌԴ-ի Գերագույն դատարանը օրինական է ճանաչել անցումը ամառային ժամանակին. հաղորդում է РИА «Новости»-ն: Դատարանը հրաժարվել է չեղյալ համարել ամբողջ տարվա համար նախատեսված «ամառային ժամանակի» ռեժիմը Ռուսաստանում:
Այսպիսով` դատարանը մերժել է հայցն այն հիմնավորմամբ, որ ժամանակային փոփոխությունների պատճառով ռուսաստանցիները զրկվում են հանգստի և առողջության իրավունքից:
Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչները ասել են, որ «ամառային ժամանակը» ներդնելուց առաջ լուրջ հետազոտություններ են անցկացրել:
Ռուսաստանում ժամանակային անցումները վերացվել էին 2011-ի ամռանը: