|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Կառավարությունն այսօրվա նիստում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին որոշում կայացրեց:
Նախագծով նախատեսվում է զորակոչի շրջանակներում ԶՈւ համալրման ժամկետը սահմանել 2023թ հունիսի 26-ից մինչև հուլիսի 31-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2023թ. հունիսի 15-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ, քանի որ ՀՀ կառավարության որոշմամբ 2021թ. ամառային զորակոչի ժամանակ ԶՈւ համալրումն (զորակոչը) իրականացվել է 2021թ. հունիսի 15-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ: