|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հուլիսի 2-ին բանակի կենտրոնական հավաքակետում կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում` նվիրված ընթացիկ տարվա ամառային զորակոչի առաջին խմբաքանակի ընդունմանը: Նորակոչիկներին այդ կարևոր իրադարձության առթիվ շնորհավորելու էին եկել բարձրաստիճան սպաներ` Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի գլխավորությամբ, արցախյան գոյամարտի վետերաններ, հայ առաքելական եկեղեցու և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Բանակի հրամանատարը նախ` շնորհավորել է զորակոչիկներին բանակի շարքերում ծառայության անցնելու կապակցությամբ, այնուհետև համոզմունք հայտնել, որ նորակոչիկների ներկայիս սերունդը պատվով կշարունակի իր նախորդների հայրենանվեր առաքելությունը:
Այնուհետև զորակոչիկները, վիճակահանության միջոցով, որոշել են իրենց հետագա ծառայության վայրերը:
Հանդիսավոր միտինգի ավարտին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն առանձնազրույց է ունեցել նորակոչիկների հետ և պատասխանել վերջիններիս հուզող հարցերին:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն