|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մարտի 24-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբելու է Ծաղկազարդը` Երուսաղեմ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքի հիշատակը:
Ծաղկազարդի տոնին, որ տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը հռչակել է որպես մանուկների օրհնության օր, բոլոր եկեղեցիներում կկատարվի մանուկների օրհնության հատուկ արարողություն:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ամենայն Հայոց կաթողիկոսի, արարողությունը կկատարվի առավոտյան ժամը 10:00-ին և Ս. Պատարագի ավարտին:
Տոնի առիթով Մայր Աթոռի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող Հայորդյաց տների կողմից Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու շրջաբակում Ս. Պատարագի և մանուկների օրհնության ավարտից հետո կկազմակերպվի կավճանկարների մրցույթ: